Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Հարությունյան. «Հանրային քաղաքական ելույթներում ցանկացած անձի նկատմամբ քննադատական խոսքը սահմանափակելը չի տեղավորվում ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ազատության ընդունելի չափանիշների մեջ»

Փետրվար 22,2025 23:20

Հրապարակային քննադատական խոսքը լռեցնելու նպատակով Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու առիթով քաղաքական գործչի պաշտպանությունը ամբողջ կազմով ստանձնած «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը Aravot.am-ին ասաց. «Գործն ակնհայտորեն միտված է Էդգար Ղազարյանի քաղաքական եւ հասարակական գործունեությունը, որ դրսեւորվում է հրապարակային ելույթներով, խոչընդոտելուն, սահմանափակելուն: Խափանման միջոցի միջնորդությունը վարչական հսկողությունն է, որի նպատակը Էդգար Ղազարյանի կողմից հանրային, քաղաքական ելույթներում ցանկացած անձի նկատմամբ քննադատական որեւէ խոսք արտահայտելը սահմանափակելն է, ինչը, բնականաբար, չի տեղավորվում ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ազատության սահմանափակման ընդունելի չափանիշների մեջ: Առկա է էական ճնշում, դրա համար սպասենք, տեսնենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728