«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Այս նույն իշխանության օրոք երեք անձ դաժան ծեծի ենթարկեցին Էդգար Ղազարյանին, սակայն մինչ օրս նրանք պատասխանատվության չեն ենթարկվել։
Իշխանությունները, փոխանակ դատապարտեն այս դեպքը և պատժեն մեղավորներին, մի բան էլ հակառակը՝ քրեական հետապնդում են սկսել հենց Էդգար Ղազարյանի նկատմամբ՝ խախտելով նրա ազատ արտահայտվելու իրավունքը։
Դատապարտում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ իշխանությունների ապօրինի վերաբերմունքը՝ մի կողմից՝ արդարադատության չիրագործման, մյուս կողմից՝ ապօրինի քրեական հետապնդումը։
Կարդացեք նաև
Առաջնահերթ պահանջում եմ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկողների նկատմամբ պատժի անխուսափելիություն և արդարադատության իրականացում։ Իսկ երկրորդով՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման անհապաղ դադարեցում։