Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՍԴ դատավորներին առանց հայհոյանքի քննադատելու համար ու միակ բանը, որ պահանջում է Քննչական կոմիտեն` արգելել Էդգար Ղազարյանին քննադատական հանրային խոսք հնչեցնել։
Զգում եք չէ՞ ուր ենք հասել։ Ձեզ կարող են դատել զուտ նրա համար, որ Վահե Գրիգորյանը փխրուն սիրտ ունի ու հեշտ է նեղանում քննադատությունից։
Առաջներում քաղբանտարկյալներին գոնե ձևական մի բան կարում էին` բռնություն, զենք պահել, իշխանության տապալման փորձ-բան… հիմա մեղադրանքը ուղիղ տեքստով ընդդիմադիր լինելն է։
Ես չեմ հիշում որևէ այլ ժամանակաշրջան, երբ էսքան քաղբանտարկյալ ու քաղհալածյալ լիներ Հայաստանում, իսկ ես նախորդ երկու իշխանությունների ժամանակ էղած քաղբանտարկյալներին անուն-ազգանունով հիշող մարդ եմ։