ՀՀ երեք քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ-ի) ուշադրության ներքո:
ԱԱԾ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 29-ին քաղաքացի Կամո Ղուլյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջի միջոցով կատարել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու կոչ պարունակող հրապարակում:
Հունվարի 31-ին մեկ այլ քաղաքացի Կամո Լալայանի՝ Ֆեյսբուքում կատարած հրապարակումն է ԱԱԾ-ն ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու կոչ պարունակող հրապարակում արձանագրել:
Նույն բախտին է արժանացել նաեւ Արմեն Ղազարյանը: Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջի միջոցով, ըստ ԱԱԾ-ի, կատարել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու կոչ պարունակող հրապարակում: