Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ Հնաբերդի դպրոցի շենքը սարքելիս ուղղակի պետք է եղել նշում անել, որ շենքը կա․ Ժաննա Անդրեասյան

Փետրվար 22,2025 21:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի դպրոցական շենքը կառուցվել է 2009-ին, սկսել է շահագործվել 15 տարուց մի փոքր ավել առաջ։

Տպավորություն է, որ Հնաբերդի դպրոցի շենքը սարքելիս ուղղակի պետք է եղել նշում անել, որ շենքը կա։ Իսկ որ ճաշարանի փոխարեն մի նեղ խուց է, դասասենյակները որևէ ստանդարտի մեջ չեն, չեն բավարարում նույնիսկ 12 դասարան ունենալուն, երբ առնվազն այդքանի կարիք է եղել, գրադարանն էլ հավաբնի չափ տարածք է՝ ոչինչ։ Ես եղել եմ նաև Բերդի ավագ դպրոցում, որի շենքն էլ 2000-ականներին է կառուցված և որտեղ արդեն որոշ դասասենյակներ փակել էին, քանի որ հատակն ուղղակի փուլ էր եկել ու անվտանգ չէր։

Եղել եմ նույն շրջանում կառուցված Կառնուտի դպրոցում, որտեղ նույնիսկ մարզադահլիճ չէին նախատեսել ու խոնավությունից պատերը բորբոսի մեջ էին՝ աշխատակազմի սրտացավությանն ու հոգատարությանը զուգահեռ։ Հիմա այս դպրոցները նորոգում ենք ու կունենանք նոր պայմաններ։

Սակայն կարևոր է, որ սա նկատենք, որ այս մասին խոսենք ու սա հասկանանք, երբ խոսում ենք մեր խնդիրներից։ Որովհետև մեր խնդիրները տարիներ շարունակ ձևավորվել են մեր միջոցով, մեր կողքին, մեր հետ։ Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև՝ ինչ էլ անեն, կընդունվի, հոգ չէ։ Ու այս դպրոցները ցույց են տալիս, որ ընդունվել է։

Այս անտարբերությունն ու ամեն ինչ անցնելուն սովոր վարվելակերպը փոխվում է։ Բարդ, բայց փոխվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728