Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ իրավապաշտպանների արձագանքն այս մեկնաբանությանը

Փետրվար 22,2025 20:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբոր՝ Հայկո Պալյանի` «ղարաբաղցի ես, թե հայ?» մեկնաբանությանը անդրադարձել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ ֆեյսբուքում գրելով․

«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում:

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ևս արձագանքել է տվյալ մեկնաբանությանը՝ գրելով․

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից:
Նրա իշխանության մեջ մյուսները կա´մ զոհեր են, կա´մ գործիքներ:

Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
ՔՊ-ականի այսօրվա «Ղարաբաղացի՞ ես, թե հայ» ատելություն սերմանող խոսքը և քրեական հետապնդման փոխարեն դրա արդարացումն այս ամենի ուղիղ ապացույցն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728