«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի աթոռին: Եվ դրա հետ միասին, վստահ եմ, որ իրենք դատարան կբերեն նաեւ Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների, կբերեն այս դատարան մեղադրյալի կարգավիճակում: Չգիտեմ՝ ես այդ ժամանակ կլինեմ հանրային մեղադրող, թե ոչ, բայց ով էլ լինի, կարծում եմ՝ մեղադրանքը շատ հիմնավոր կներկայացնի, եւ իրենք իրենց արժանի պատիժը կկրեն»,- դատարանի մուտքի մոտ սպասող լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Ես դատարանում էլ եմ հայտարարել, որ ես ինքս միացել եմ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը ոչ թե ինձ պաշտպանելու, այլ խոսքի արժեքը, խոսքի իրավունքը պաշտպանելու, մեր երկրի օրինականությունը, սահմանադրականությունը եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար:
Սա իմ դեմ իրականացվող գործողություն չէ, ես ուղղակի թիրախավորվել եմ այս գործընթացում, դրա համար ինքս միացել եմ այդ գործի պաշտպանությանը: Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին, որոնք իրականացրել են պետական դավաճանություն: Իրենք պետք է պատժվեն, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն»,-ընդգծեց Էդգար Ղազարյանը:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ