Լրահոս
Օրվա լրահոսը

Սա լրիվ նոր տեսակի քրեական հետապնդում է. Ռուբեն Մելիքյանը՝ Էդգար Ղազարյանի գործի մասին

Փետրվար 22,2025 18:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քննությունն ավարտվեց, բայց, ցավոք սրտի, պետք է որոշ ժամանակ էլ սպասենք: Վաղը՝ կիրակի առավոտյան ժամը 10-ին է լինելու որոշման հրապարակումը, բավական հետաքրքիր նիստ էր: Բովանդակության հետ կապված՝ կարծում եմ ճիշտ կլինի, որ որոշումը ստանալուց հետո ներկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Էդգար Ղազարյանի գործով դատական նիստի մասին:

«Բովանդակային առումով հետաքրքիր քննարկում էր, մենք ներկայացրինք ողջ լրջությունը այս քրեական հետապնդման, որ անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ՝ լրիվ նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ: Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն եւ ոչ այնքան Էդգար Ղազարյանն է, որքան խոսքի ազատությունը մեր երկրում: Մեծ հույս ունենք, որ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- հավելեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» Էդգար Ղազարյանի առաջարկությամբ եւ համաձայնությամբ ստանձնել է նրա պաշտպանությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728