Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքում գրել էր․
Դերասանուհի Լիաննա Վանոյանի հումորային տեսահոլովակի տակ մի վրդովված գյումրեցի ՔՊ-ական մեկնաբանություններ է գրում, ապա մեկին հարցնում է. «ղարաբաղցի ես, թե հայ?»։ Ակնհայտ է, որ ՔՊ-ական է, քանի որ կարծես ԱԺ աշխատակից է, գլխավերևում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, էջում կան ՔՊ-ական գյումրեցի պատգամավորների հետ լուսանկարներ, բացի այդ՝ բոլոր տրամաբանող մարդկանց համար պարզ է, որ արցախատյացությունը ՔՊ-ականների, նրանց մերձավորների և առհասարակ՝ Նիկոլի շուրջ համախմբվածների մենաշնորհն է։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սույն ՔՊ-ական տղային ինչո՞ւ չեք կալանավորում խտրականության, ատելության քարոզի համար, թե՞ այդ հոդվածը միայն ընդդիմադիրների համար է…
Ինչպես պարզվեց ավելի ուշ, Հայկո Պալյանը ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն է․ Էմմա Պալյանը փորձել է պարզաբանում ներկայացնել՝ ֆեյսբուքյան գրառում կատարելով։
Կարդացեք նաև
Որոշ լրատվականներ եւ անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։
Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պատասխանել է Էմմա Պալյանին՝ գրելով․
Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝ այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին, ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալը և պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։ Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար։