Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ավտորիտարիզմ է, դրա համար այստեղ եմ. Վարուժան Գեղամյանը սատարում է Էդգար Ղազարյանին

Փետրվար 22,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի, որովհետեւ ցանկացած մտածող մարդու համար տեղի ունեցող այս եւ սրան նախորդած այլ իրադարձություններ պետք է լինեն յուրահատուկ զանգ սթափության եւ միեւնույն ժամանակ նախազգուշացնող կոչնակներ, որոնք ստիպում են հասկանալ, որ մենք գործ ունենք Հայաստանում առաջին հերթին խորացող ամբողջատիրության, բռնատիրության, տոտոլիտարիզմի հետ»,-դատարանի մուտքի մոտ, որտեղ ընթանում էր Էդգար Ղազարյանի գործող դռնփակ նիստը, լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Դա առաջին հայացքից միշտ չէ, որ նկատելի է, բայց երբ դեպքերն իրար ես միացնում, վերլուծում ես, հասկանում ես, որ իրոք գործ ունես հաստատվող ավտորիտար համակարգի հետ: Ուստի որպես քաղաքացի՝ ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ավտորիտարիզմ է, դրա համար այստեղ եմ»,-հավելեց թուրքագետը:

Նրա  ձեւակերպմամբ, այդտեղ լինելը կարեւոր է,  որովհետեւ Էդգար Ղազարյանի արտահայտած հիմնաքարային մտքերը  առնչվում են Հայաստանի ազգային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հակամարտությանը, Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, Արցախյան հիմնահարցին եւ այլ հարակից խնդիրներին:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728