Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի սպանության գործով հետաքննության շրջանակներում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել

Փետրվար 22,2025 17:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Sputnik Արմենիա – Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով հետաքննության շրջանակներում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել, հայտնում է RT-ն։

▫️Նրանք են՝ 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն, ովքեր ծնվել և մեծացել են Վաղարշապատում։ Նրանցից մեկը միջազգային դասի պարող է, իսկ մյուսը վարսավիր էր Խիմկիում։

▫️Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ պայթուցիկ սարքը գործի է դրել վաղարշապատցի 58-ամյա Պարույր Մ.-ն։ Նշված երկու ձերբակալվածները նրա հետ հանդիպել էին պայթյունից քիչ առաջ՝ ընդհանուր ընկերոջ ծննդյան խնջույքին։

▫️Ո՛չ ձերբակալվածներից, ո՛չ էլ պայթուցիկը գործի դրած անձը (մահապարտ-ահաբեկիչը.- խմբ․) հետախուզման մեջ չեն եղել Ռուսաստանում կամ Հայաստանում, պարզել է RT-ն։ Բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետ կապված ՀՀ քաղաքացիների բերման ենթարկելու մասին իրավապահ մարմիններից ոչ մի տեղեկություն չի ստացել Մոսկվայում ՀՀ դեսպանությունը։

▫️Նման անուններով անձանց ձերբակալության մասին տեղեկություն չկա նաև Մոսկվայի դատարանների բազայում։ ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ առայժմ չեն մեկնաբանի «Ալ առագաստներ»-ում տեղի ունեցած սպանության հետաքննության ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728