Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգին այդ ի՞նչը կարող էր ավելի հեղինակազրկել, քան Նիկոլի գոյությունը. Աննա Մկրտչյան

Փետրվար 22,2025 16:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլահպատակ համակարգը, որն իր համար կոմպլիմենտ է ընդունել  Նիկոլ Փաշինյանի՝ վնգստացող դատավոր եւ վնգստացող համակարգ բնորոշումները, փորձում է ապացուցել, որ դրանք ոչ թե Նիկոլի երազներն են, այլ իրենք ամեն գնով պատրաստ են ճնշել, հալածել ՀՀ ցանկացած քաղաքացու, հասարակական-քաղաքական գործչի, ով կհանդգնի պայքարել Նիկոլի դեմ, ասել ճշմարտությունը »,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որն  այլ գործիչների հետ միասին եկել էր դատարան ՝ աջակցելու ազատ խոսքի համար հետապնդվող Էդգար Ղազարյանին:

«Դժվար է պատկերացնել՝ դատական համակարգին այդ ի՞նչը կարող էր ավելի հեղինակազրկել կամ վիրավորել, քան Նիկոլի գոյությունը, որ կանչում է դատարանների նախագահներին, բարձր դատարանների ղեկավար կազմին, դատավորներին կառավարության շենք եւ ասում է՝ չհասկացա 99 կալանք ենք բերում, 98-ն եք բավարարում, բա էն մեկը ինչի չեք բավարում:

Դժվար է պատկերացնել ավելի հեղինակազրկված մի իրավիճակ, երբ Նիկոլն ասում է՝ էդ որ մի դատավորն է, որ իմ ասածը պիտի չանի, ու բոլորն անում են իր ասածը»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728