Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Փաշինյանն ասում էր՝ բռնելու ենք, շինենք, նույն դատավորներն ինչու չէին վիրավորվում. Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 22,2025 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Որոշել են, որ նիստը դռնփակ է անցկացվելու, կարծես թե այստեղ դարի հանցագործի հարց է քննվում: Ընդամենը ՔրՕր-ի 490 հոդվածով ենթադրում եմ՝ ՍԴ ինչ-որ դատավորներ վիրավորվել են եւ մի 10 հոդված ներքեւ չեն կարդացել 480-րդ հոդվածը, որով իրենք են դատվելու՝ անմեղ մարդուն հանիրավի զրպարտելու համար»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ   այլ գործիչների հետ միասին  եկել էր դատարան ՝ աջակցելու ազատ խոսքի համար հետապնդվող Էդգար Ղազարյանին:

«Նույն դատավորների եւ դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ ինչի կա՞ Հայաստանում մի դատավոր, որ իմ ասածը չանի, կամ հիշո՞ւմ եք ֆաս հրահանգը՝ հարձակվել դատարանների վրա… Ես պիտի ցիտեմ նույն Նիկոլ Փաշինյանին, եւ խնդրում եմ  ներեք ոչ կոռեկտ ձեւակերպման համար:

Ես չեմ խոսում՝ նրա կտամ պատերին, բորդյուր կուտացնեմ եւ այլ արտահայտություններ մասին, հիշենք  միայն քարոզարշավի ժամանակ նրա ձեւակերպումը՝ բռնելու ենք,շինենք կամ ԱԺ-ում ասածը՝ մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ… Բա էս դատարանները, դատավորները ինչի մի հատ չվրդովեցին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728