Լրահոս
Օրվա լրահոսը

Բացարձակ հիմնազուրկ մեղադրանք է. Գեւորգ Պետրոսյանը՝ Էդգար Ղազարյանի մեղադրանքի մասին

Փետրվար 22,2025 15:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա բացարձակ հիմնազուրկ մեղադրանք է, ՔրՕր-ի 490-րդ հոդվածը, որով մեղադրվում է մեր հարգարժան ընկեր Էդգար Ղազարյանը, բացարձակապես կապ չունի նրա անցյալ վարքագծի հետ: Պետք չի, որ մեր քննչական մարմինները կամակատար լինելով ու կատարելով վարչախմբի հանձնարարականները կամայական մեկնաբանությունների ենթարկեն օրենքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով.  «Եթե ասում ենք իրավական պետություն, ուրեմն պետական մարմինների գործողությունները պետք է լինեն օրենքի շրջանակում: Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ իրավական նորմը ենթակա է մեկնաբանման՝ դրանում պարունակող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությամբ: Հիմա, մի հատ բացեք ՔրՕր-ի 490-րդ հոդվածի երկրորդ մաս ու կարդացեք, տեսեք՝ դա բացարձակապես չի համապատասխանում Էդգար Ղազարյանի նախկինում կատարած գործողությունների հետ»:

Մանրամասն տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728