Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունմանը

Փետրվար 22,2025 15:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։

Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսների առկայության կարևորությանը։

Նինա Փիրումյանն իր խոսքում նաև արձանագրել է, որ անհրաժեշտ ռեսուրսների ապահովման կարևորության մասին է նշել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը՝ 2024 թվականի գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհելով վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:

Աշխատակազմի գլխավոր քարտուղարը հաջորդիվ անդրադարձ է կատարել փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման հարցին՝ շեշտադրելով փաստաբանական համայնքի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Պաշտպանի շարունակական հանդիպումներն ու ձեռնարկված քայլերը։

Նինա Փիրումյանն անդրադարձել է նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում պետության՝ ՄԱԿ համապատասխան կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների վիճակի մասին Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներին, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ Հայաստանի վերաբերյալ 2023 թվականի զեկույցի կատարման վիճակին, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։

Քննարկված հարցերը շարունակական դիտարկման առարկա են ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության շրջանակներում կայացվող հետագա հանդիպումներում։

ՀՀ ՄԻՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728