Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանչիսկոս Պապ․ «Ես գիտակից եմ, որ տարեց մարդ եմ և խրոնիկական խնդիրներ ունիմ»․ Vatican News

Փետրվար 22,2025 12:15

Այսօր` Ուրբաթ 21 Փետրուար 2025ի երեկոյեան ժամը 17,30ին, Հռոմի Ճեմելլի հիւանդանոցին մէջ, ուր խնամքի ենթարկուած է Ֆրանչիսկոս Պապը անցեալ 14 Փետրուարէն սկսեալ, տեղի ունեցաւ Անոր առողջական վիճակի մասին ճեպազրոյց, որուն ընթացքին ելոյթ ունեցան բժիշկներ` Սերճօ Ալֆիերի` Gemelli-ի հիւանդանոցի բժշկական-վիրաբուժական բաժանմունքի տնօրէն և հիւանդանոցի բժշկական թիմի ղեկավար եւ բժիշկ Լուիճի Քարպոնի, Վատիկանի առողջապահութեան բաժնի տնօրէնի տեղակալ և Սրբազան Քահանայապետի բժիշկ։

Ճեպազրոյցը տեղի ունեցաւ Նորին Սրբութեան Ճեմելլի հիւանդանոց մուտքէն ճիշտ մէկ շաբաթ ետք։

«Բժշկական տեղեկագիրերը կ՛ ամփոփեն այն բոլոր բաները, որ կ՛ըսեն մեր հետ միասին թիմի բոլոր գործընկերները, եւ ետքը Սրբազան Քահանայապետի համաձայնութեամբ մենք նորութիւնները կը հաղորդենք աշխարհին։ Եւ Ան կ՛ուզէ, որ մենք միշտ ճշմարտութիւնը ըսենք։ Ինքն է, որ մեզմէ խնդրեց որ ըսենք. «Ես գիտակից եմ, որ տարեց մարդ եմ և խրոնիկական խնդիրներ ունիմ»։ Նոյնիսկ եթէ Ան ապաքինուի, ազմաթիք ցնցղատապը եւ թոքաբորբը կը մնան։ Քրոնիկ հիւանդութիւնը կը մնայ» հաստատեցին բժիշկները ճեպազրոյցի ընթացքին։

Ալֆիերին ի միջի այլոց բացատրեց թէ ինչ հետաքննութիւններ կատարուեցան ու թէ Սրբազան Պապը կը տառապի բազմամանրէային վարակէ մը… ան 88 տարեկան տարեց մըն է եւ դիւրաբեկ հիւանդ է։ Ենթարկուած է բուժական դարմանումի մը, որ բարդ է եւ ուշադրութեան կը կարօտի…եւ այս մէկը դիւրին գործ չէ մեզի համար։ «Ուստի, հարցումին` թէ Սրբազան Պապին կեանքը վտանգէ դուրս է։ Պատասխանը ոչ է» ըսաւ բժիշկ Սերճօ Ալֆիերին։ Բայց նաեւ աւելցուց թէ իրենք ամէն ջանք կը դափեն որպէսզի բարելաւուի անոր առողջական վիճակը ու ինք կարողանայ Սանթա Մարթա վերադառնալ, թէեւ այս մէկը չի նշանակեր թէ ան կարող է վերջնականապէս եւ ամբողջութեամբ շրջանցել հիւանդութիւնը, որովհետեւ այս մէկը «Քրոնիկ» հիւանդութիւն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728