Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնիվ կլինի նոր սահմանադրությամբ ամրագրել Փաշինյանի հավերժ պաշտոնավարումը, Էդգար Ղազարյանին ցմահ զրկել ինտելեկտուալ հումորներ և ճշմարտություն հնչեցնելու իրավունքից․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 22,2025 11:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունն Ալիևի պահանջներն առաջնային ձևով կատարելուց հետո, ազնիվ կլինի նոր սահմանադրությամբ ամրագրել Փաշինյանի հավերժ պաշտոնավարումն ու դրանից հետո իր ժառանգներին փոխանցումը, անձի պաշտամունքի կարգն ու դրա խախտողների նկատմամբ իրավական պատասխանատվությունը:

Ընդդիմախոսությունն ու, այն ամենը, որը կարող է նույնիսկ չնչին մասով անհամաձայնություն ապահովել փաշինյանական գաղափարախոսությանն ու քաղաքականությանը, պետք է սահմանել օրենքից դուրս:

Էդգար Ղազարյանին քրեական հետապնդման ենթարկելը կամ ազատությունից զրկելը ձևակերպել որպես դիկտատորին հակառակվել և նրան ցմահ զրկել ինտելեկտուալ հումորներ և ճշմարտություն հնչեցնելու իրավունքից:
Նոր սահմանադրության առաջին հոդվածով պետք է ամրագրել, որ մածունը սև է և ով հակառակն է տեսնում կամ մտածում` հռչակել ժողովրդի թշնամի:

Կարելի է նույնիսկ ծես սահմանել` փաշինյանական փառաբանումը շաբաթը մեկ կազմակերպելու և մեծարելու համար:
Իսկ ավելի լուրջ, իրավիճակի բերումով, իշխանությունն ինքն է իր քայլերով արագացնում է իր փլուզումը` երաշխավորված տեղ ապահովելով այդ նույն փլատակների տակ:

Սատարումս Էդգար Ղազարյանին ու մեր բոլոր քաղհալածյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728