Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի կառավարությունը «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով դատական ծախսերի համար 200 հազար ԱՄՆ դոլար է վճարել․ «Ժողովուրդ»

Փետրվար 22,2025 10:50

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով արբիտրաժային դատարան բավականին մեծ գումար է վճարել: Իհարկե, տարիներ շարունակ գաղտնի էր պահվում վճարված թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Փաշինյանի կառավարությունը արբիտրաժի դատական ծախսերի համար վճարել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) 2024 թվականի հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի բացումը կռվախնձոր էր դարձել կառավարության և բնապահպանների միջև: Ամիսներ տևած բողոքի ակցիաներից, անհնազանդության կոչերից և նստացույցերից հետո 2023 թվականի փետրվարին Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարում է՝ այլևս խոչընդոտներ չկան:

«Հետքը» գրել էր, որ բացի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Հայաստանի շահերի պաշտպանությանը ներգրավված է նաև Foley Hoag ընկերությունը։ Կառավարությունը, սակայն, գաղտնի էր պահում ամերիկյան այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը՝ նշելով, թե գործի գաղտնիության պատճառով չի կարող տրամադրել այն։

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի 2025 թվականի գնումներն ուսումնասիրելիս նկատեց, որ այս գործի համար արբիտրաժային դատական ծախսերի համար Կառավարությունը հատկացրել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728