Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյանի պնդումը, թե 305 քաղաքացի այլևս անհուսալի վարկ չունի, գործնականում հնարավոր չէ. «Ժողովուրդ»

Փետրվար 22,2025 10:30

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ փորձելով հասկանալ, թե անհուսալի քանի վարկառու է արդեն մարել վարկերը, և քանի անձի՝ անհուսալի վարկառուի դեպքում է դիմումի համաձայն ընթանում եկամտահարկի միջոցով վարկի մարման գործընթաց։ Նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում պետությունն աջակցում է վարկառուին՝ իր աշխատավարձից հաշվարկվող ամսական եկամտահարկն ուղղելով անհուսալի դասով դասակարգված վարկի մարմանը, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս եկամտահարկի չափով է մարվում վարկը։ Երկրորդ հարցի առնչությամբ տեղեկացնում ենք, որ փետրվարի 20-ի դրությամբ ծրագրի շրջանակում կա հաստատված 1650 դիմում»։

Եթե համադրենք առկա տվյալները, կստացվի, որ Արթուր Հովհաննիսյանի պնդումը, թե 305 քաղաքացի այլևս անհուսալի վարկ չունի, գործնականում հնարավոր չէ, քանի որ, համաձայն ծրագրի պայմանների, այն ընդգրկելու է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։

Իսկ ծրագրի շրջանակում, այն էլ մեկնարկից 6 օր անց, գործնականում հնարավոր չէ այդ ամենը պարզել և մարդկանց «հուսալի վարկառու» դարձնել: Բանն այն է, որ 1 մլն դրամից քիչ վարկ ունեցող անձը, ով ֆինանսապես դժվարացել է անհուսալի վարկը մարել, դժվար թե կարողանա մեկ ամսում 300-400 հազար դրամ եկամտահարկ ապահովել, որով կկարողանար վարկը մարել և զրոյացնել։

Եթե Հովհաննիսյանի առաջ քաշած թեզը գոնե մի փոքր ճշմարիտ լիներ, ապա անհուսալի վարկառուն առնվազն մեկ ամսվա համար պետք է կուտակեր 200 հազար դրամից ավելի եկամտահարկ, որը նույնիսկ պետական համակարգի բարձր աշատավարձ ստացող աշխատողների համար իրական թիվ չէ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728