Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

Փետրվար 22,2025 10:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամասիայի, Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային, Գյումրի-Բավրա, Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։

Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք), Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728