Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում 2023 թվականի նոյեմբերի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վստահություն էր հայտնել, որ 2024 թվականին հասցնելու են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի փոփոխությունը։
Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրման, թե ո՞ւր է հասել համազգեստի բարեփոխման գործընթացը, Պապիկյանը նշել էր․ «Այո, մենք այս տարի (2023 թ․-հեղ․) նախաձեռնել ենք հագուստի փոփոխություն․․․ բաց մրցույթ ենք հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել Հայաստանում բոլոր մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել իրենց պատկերացումները․․․ Արդյունքում եղել է այն, որ մասնակցել են հայկական մի շարք ընկերություններ, որակավորման առաջին փուլն անցել է, սակայն երկրոդ փուլի համար միայն մի ուղղության մի զորատեսակի համար են հայտ ներկայացրել, մնացածի մասով ցավոք մասնակիցներ չենք ունեցել։ Հիմա մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ։ Առաջիկա օրերին կստանանաք առաջարկներ… կադատպտացնենք մեր պատկերացումներին և դրա արդյունքում մրցույթ կհայտարարենք ձեռքբերման համար և 2024 թվականին․․․»։
Խաչատրյանը, արձագանքելով, ճշտում էր արել, թե «մենք փաստորեն ստացանք վստահություն, որ Ձեր (դիմում է Պապիկյանին-հեղ․) կանխատեսումով, 2024 թվականին մեր բանակը ունենալու է ձևի և բովանդակութփյան մեջ նոր համազգեստ»։
Ի պատասխան, Պապիկյանը նշել է․ «Մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ, և վստահ եմ, որ դա հասցնելու ենք»։
Կարդացեք նաև
Ի հեճուկս, Պապիկյանի վստահեցումների՝ հայկական բանակը 2024 թվականին այդպես էլ չունեցավ նոր համազգեստ։ «Փաստերի ստուգման հարթակը» Պաշտպանության նախարարությունից փորձել է ճշտել՝ ինչո՞ւ է ձգձգվում համազգեստի փոփոխության գործընթացը։
Նախարարությունից հայտնել են, թե պաշտպանության նախարարը թե՛ ԱԺ քառօրյա նիստերին և թե՛ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է համազգեստի ձեռքբերման վերաբերյալ տեղեկություն։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»