Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։
Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և ընդհուպ հաշմանդամության շեմին է հասել։ Երգչի ձայնը ակնհայտորեն փոխված է։
Տեսանյութում, որը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարյուրավոր հավանումներ ունի, երգչին վերագրում են պնդումը, թե դեղագործական ընկերություններն ու բժիշկները մարդկանց առողջության հաշվին հսկայական գումարներ են վաստակում՝ որպես հիպերտոնիայի բուժման միակ մեթոդ դիտարկելով դեղամիջոցները։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Թաթա Սիմոնյանի հարցազրույցը, որտեղ նա իբրև թե խոսել է տեսանյութում իրեն վերագրվող թեմայի վերաբերյալ, և պարզել, որ այն deep fake է` կեղծ։ Ակնհայտ է նաև այն, որ այս տեսանյութում երևացող անձի մարմնի ծավալները Թաթայինը չեն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում