Նախօրեին Իսաբեկյան 12 հասցեում «Կամազ»-ը չէր կարողացել արգելակել ու բախվել էր տարածքում կայանած 6 մեքենայի, բախման հետեւանքով մի կին է վնասվածքներ ստացել: Ինչպես հայտնում են 5-րդ ալիքի ռեպորտաժում կնոջն այսօր վիրահատել են, նա դեռ հիվանդանոցում է:
Ինչպես պատմում են ականատեսները՝ աղով ու ավազով բարձված բեռնատարն է եղել վթարի պատճառը. «Աղի ավտոն սառած էր գետինը, փախավ, եկավ, երկու ավտո էնտեղ է վնասել, զաբոռն էլ հետը, 4 ավտո էլ էստեղ, սկորին չէր կարողանում բարձրանալ»:
Բեռնատարը հայտնվել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանին պատկանող եռահարկ տան տարածքում, որ այնտեղ աղ ու ավազ շաղ տար:
Ականատեսները պնդում են՝ բեռնատարի վարորդին ստիպել են աղ հասցնել Ավինյանների բակ, հակառակ դեպքում ամենաանփորձ վարորդն էլ կհասկանար՝ վթարն անխուսափելի է:
Կարդացեք նաև
«Սարսափելի էր, ոնց կարելի էր էս փողոցով էս ծանր մեքենան իջնի»,- պատմում է ականատեսը:
Բեռնատարի 70-ամյա վարորդը ասել է, որ Կամազը քաղաքապետարանի հաշվեկշռում է գրանցված, պետական մեքենա է:
Ականատեսները պատմում են, որ միջադեպը լուռումունջ կազմակերպելու համար դեպքի վայր է շտապել նաեւ Տիգրան Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: