«Վարչապետը հանդես եկավ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին էական ուղերձով, որի բովանդակության 6-րդ և 10-րդ կետերը շեշտադրում են հարկային օրենսդրության դերը՝ որպես պետության զարգացման համար անհրաժեշտ միջոցների ապահովման գործիք, և հզոր տնտեսության կառուցման կարևորությունը՝ որպես պետության ամրության հիմնական նախադրյալ։
Կործանարար է այն մոլորությունը, թե պետությունը պարզապես ինքն իրեն գործարկվող վերացական մեխանիզմ է, որտեղ մեր դերն աննկատ կամ երկրորդական է։ Պետության կենսունակությունը կախված է յուրաքանչյուրիս մասնակցությունից, և յուրաքանչյուր քաղաքացի ունի ոչ միայն իրավունքներ, այլև պարտավորություններ՝ իր գործով, վճարած հարկերով, հասարակական մասնակցությամբ ու գիտակից վերաբերմունքով:
Հարկերն ապահովում են ոչ միայն տնտեսության բնականոն զարգացումը, այլև պետական կառավարման, կրթության, առողջապահության, ազգային անվտանգության և հասարակական ենթակառուցվածքների կայունությունը։ Դրանք ուղղակի ներդրում են իրավական, պաշտպանված և մրցունակ պետություն կառուցելու գործում։ Արդյունքում, պետությունն է, որ վերադարձնում է այդ ներդրումը՝ ապահովելով կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների այն համակարգը, որը հետո նույն կերպ ծառայում է մեզ և մեր ընտանիքներին:
Ի վերջո, ակնհայտ է, որ այն ծախսերը, որոնք պետությունն է անում, բնորոշ չեն առանձին անհատների կամ մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից կատարվող ծախսերին: Պետությունը, միջոցներ ծախսելով համապետական նշանակության այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են, օրինակ, գլոբալ տաքացման հիմնախնդիրը, սոցիալական արդարության վերականգնումը, մարդկային կապիտալի զարգացումը, հասարակության բոլոր անդամների համար հավասար իրավունքների ստեղծումը, ստանձնում է առանցքային դեր այն կարևոր ոլորտներում, որտեղ պետությունից բացի ոչ ոք, միայն սեփական առաջնահերթություններով առաջնորդվելով, չի իրականացնում այդքան կարևոր, բոլորիս բարեկեցության համար խիստ անհրաժեշտ ներդրումները»։
Կարդացեք նաև
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան