Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում. Ռուբեն Մելիքյան

Փետրվար 21,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դուրս եկանք քննչականից։ Էդգարին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում»։

Խոսքը նախկինում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանի մասին է:

Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտնել էր. «Երեկոյան կրկին հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Անկեղծ ասած՝ չեմ կարողանում մտաբերել, թե ինչ ծանր հանցագործություն եմ գործել, որ հրատապ կարգով որոշել են վատ եղանակային պայմաններում, ոչ աշխատանքային ժամին ինձ հրավիրել հարցաքննության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728