ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Կամայական ազատազրկման աշխատանքային խմբին դիմել է Բաքվում գտնվող 2 պատանդի ընտանիք՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, և երկրորդը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ-ում ունի 4 գանգատ: Արցախի նախկին ղեկավարության իրավունքների խախտումների մասին կետն ավելացվել է արդեն իսկ գոյություն ունեցող միջպետական 4-րդ գանգատում, որը շատ բազմաբնույթ հարցերի է անդրադառնում՝ ունեզրկման խնդիրներից մինչև հայրենիք վերադարձի հարցը:
Քաղաքական պատճառներով Հայաստանը չի ներկայացրել 5-րդ գանգատը, որը կլիներ բացառապես 8 անձի վերաբերյալ և կունենար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների խախտումների կոնկրետ շրջանակ, ինչը կարագացներ այդ հարցի վերաբերյալ դատական ակտի կայացումը: Դատական ակտի ուշացումը մեծ քաղաքական սակարկումների հնարավորություններ է ստեղծում Ադրբեջանի համար
Սիրանուշ Սահակյան
Կարդացեք նաև
ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտպան
Մանրամասները՝ տեսանյութում։