Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում իրականացավ «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց

Փետրվար 21,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Մատենադարանում «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ «Հաղորդակցության հմտություններ» խորագրով վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացը։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, մասնակիցների մեծ թվով ներկայությունը վկայում էր նրանց անսահման ձգտման և հետաքրքրության մասին՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ։

Դասընթացի մասնակիցների մեծ մասը նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ համանուն շարժման հանդիպումներին և արդեն իսկ դարձել են կրթաշղթայի ակտիվ օղակներ։ Նրանց բացառիկ հնարավորություն էր տրված դառնալ ոչ ֆորմալ կրթական այս հանդիպման մասնակիցը, ընդլայնել իրենց հմտություններն ու կարողությունները, ծանոթանալ նոր մոտեցումներին:

«Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը շնորհակալություն հայտնեց Մատենադարանի տնօրինությանը՝ գիտական մասնաշենքի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճը տրամադրելու համար՝ բարձր գնահատելով հյուրընկալ միջավայրը և համագործակցության հնարավորությունը։

Դասընթացը վարում էր տնտեսագետ, գիտությունների թեկնածու պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը։ Դասընթացի անմիջական և ոչ ֆորմալ մթնոլորտը, ազատ խոսքը և ակտիվ հարցուպատասխանի ձևաչափը ստեղծեցին կենդանի քննարկում և խթանեցին մասնակիցների ներգրավվածությունը։

Հիշեցնենք, որ դասընթացը կառուցված է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ համոզիչ հաղորդակցում, փոփոխությունների կառավարում, անհատական և կազմակերպական արժեքների համապատասխանեցում, պատմելու արվեստ, կառավարում մշակութային բազմազանության պայմաններում։

Որպեսզի այն հասանելի դառնա ավելի մեծ թվով մասնակիցների, դասընթացի բոլոր բաղադրիչները խստացվել են մեկ հանդիպման մեջ։ Վեց ժամ տևողությամբ այս ինտենսիվ դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում ամբողջական և համապարփակ կերպով յուրացնել ողջ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը նպատակ ունի կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը՝ անձամբ կրթվելով և մթնոլորտը փոխելով այնպես, որ կրթվելը դառնա նորաձև։ Այս դասընթացը կարևոր քայլ է նախաձեռնության շրջանակում՝ մասնակիցներին հասանելի դարձնելով գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են անձնական զարգացման համար։

 

«Իմ Քայլը» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728