Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ամաչեցի, որ ունենք թեկուզ չընդունված, բայց այդ մակարդակի երկրի ներկայացուցիչ. Հայրիկյան

Փետրվար 21,2025 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես իրեն խորհուրդ տվեցի գոնե հանրագիտարաններում կարդալ՝ ինչ է նշանակում գաղափարախոսություն: Խայտառակություն է սեփական աշխարհընկալումը ներկայացնել որպես գաղափարախոսություն: Ես ամաչեցի, որ ունենք թեկուզ չընդունված, բայց այդ մակարդակի երկրի ներկայացուցիչ»,- այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ ներկայացրած գաղափարախոսական ուղերձին:

Նա այսօր հանրահավաք էր հրավիրել, բայց այն տեղի չունեցավ: Հանրահավաքի մասնակիցները չէին հավաքվել. «Փոխադրամիջոցների վիճակը երեկ, որ տեսա՝ ինչ է կատարվում, ասացի՝ իրավունք չունեմ  նույնիսկ ամենաբարձր նպատակի համար մարդկանց թեկուզ 10 հոգի, եթե  հիվանդանան, ամոթ ինձ, իմ սխալի պատճառով: Եթե կարեւոր հարց լիներ տեղնուտեղը վճռական քայլ կատարելու, կասեի 100 հոգով էլ գնում ենք, բայց սա այդ դեպքը չէ: Դրա համար երեկ չեղարկեցի, բայց ինքս եկա, որ թեկուզ մի մարդ էլ գա, իրեն խաբված չզգա: Այսօր ես պետք է հավաքվածների անունից ստանայի լիազորություն այն ծրագիրը, որը մատուցում եմ, այդ ծրագրի ուղղությամբ աշխատանքներ տանելու: Իսկ ծրագիրը հետեւյալն է, լիազորություն ստանալու դեպքում, մենք պահանջում ենք այսօրվա իշխանություններից ոչ թե հենց հիմա հեռանալ, այլ ասում ենք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին տուր այս նախագիծը քննարկման»:

Հայրիկյանի խոսքով, կարեւորն այն է, որ Փաշինյանի հեռացման մասին խոսակցությունները լինեն ոչ թե վերացական, այլ առարկայական, հիմնավոր, բարեփոխիչ. «Անկախ նրանից՝ ով, ինչ մտադրություններ ունի, հանրության մեջ առկա ներկա իշխանությունների շուտափույթ հեռացումը  պահանջելու տրամադրությունները պետք է ճիշտ ընթացքի մեջ դրվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728