Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ի և Դանիայի ՄԻՊ-ի միջև համագործակցություն է հաստատվել

Փետրվար 21,2025 19:01

2025թ. փետրվարի 17-ից 20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում:

Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում:

Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա Հայաստանին հնարավորինս համակարգված կերպով ապահովել աշխատանքները միջազգային մոնիթորինգային մարմինների հետ, մասնավորապես, վավերացված փաստաթղթերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման, ստացված հանձնարարականների իրականացման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ուղղությամբ:

Այցի ընթացքում հայկական կողմը հանդիպում է ունեցել նաև Դանիայի ԱԳՆ Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի վարչության ներկայացուցիչների հետ, որի շրջանակներում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի և Դանիայի փորձերը: Ներկայացվել են նաև մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային առաջնահերթությունները, մարդու իրավունքների ամրապնդման նպատակով երկրում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել հայ-դանիական երկկողմ հարաբերություններին վերաբերող լայն շրջանակի շուրջ:

Այցի արդյունքներով ՀՀ ԱԳՆ և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է շարունակել համագործակցությունը Ազգային մեխանիզմի ամրապնդման և մարդու իրավունքների ոլորտում լավագույն փորձի փոխանակման շուրջ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728