Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը և դեսպան Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները

Փետրվար 21,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

ՀՀ ՊՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728