ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ավագանիների, ինչպես նաև համայնքային ծառայողների կարողությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացները, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը, ջրային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։ Խուդաթյանն ընդգծել է՝ ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջանահերթություններից է։ Նախարարը կարևորել է նաև ճանապարհային անվտանգության ոլորտում փոխգործակցության շարունակականությունը։
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն