Փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
❗️Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Թումանյան, Ախուրյանից մինչև Բավրա, Դիլիջանի ոլորանները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
❗️Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցաբար։
❗️Տիգրանաշենի ոլորանները և Արագածի տարածաշրջանի ճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Կարդացեք նաև
❗️Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
❗️Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։
❗️Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
❗️Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
❗️Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ