Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 20-ին, լարված վիճակ էր ստեղծվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Այստեղ բուժվող քաղաքացիները բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները ստանալ չեն կարողացել։ Պատճառն այն է, որ բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ է՝ աշխատավարձ չի ստացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 100-ից ավելի քաղաքացի է պետպատվերով բուժվում։
Իստիտուտի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ այս ամենը սկսվել է, քանի որ պետությունը նախորդ տարվա ապրիլից պետպատվերի գումարները չի փոխանցել՝ տարբեր պատճառաբանություններ նշելով։
։Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը տարիներ առաջ առանձնացվեց Առողջապահության նախարարությունից, 2023-ին մասնավորեցվեց, սեփականաշնորհվեց, բայց այս ընթացքում պայմանները չբարելավվեցին։
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: