Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակը բարելավվել է. նա այլեւս չի ջերմում

Փետրվար 21,2025 16:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսը հանգիստ գիշեր է անցկացրել Հռոմի «Գեմելի» պոլիկլինիկայում։ Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Փետրվարի 18-ին հայտնի էր դարձել, որ Պապի մոտ երկկողմ թոքաբորբ է ախտորոշվել։

Վատիկանից փոխանցում են՝ Ֆրանցիսկոս Պապի առողջական վիճակը բարելավվել է․ նա այլեւս չի ջերմում։

«Ֆրանցիսկոս Պապը հուսառատ է», – ընդգծվել է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք․ օրեր շարունակ միջազգային մամուլում լուրեր էին տարածվում, որ Հռոմի 88-ամյա Պապի կյանքը վտանգված է։

 Ինչպես նշել էր Գիաֆրանկո Ռավասի կարդինալը՝ Պապը կարող է հրաժարվել Գահից, եթե նրա առողջական վիճակը շարունակ վատթարանա։ 

«Եթե նա հայտնվի մի իրավիճակում, որտեղ չի կարողանա անմիջական շփում ունենալ մարդկանց հետ, ապա կարծում եմ, որ նա կարող է մտածել հրաժարականի մասին», – ասել է կարդինալը։

 

Ֆրանցիսկոսը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին, երբ Բենեդիկտոս XVI Պապը լքեց Գահը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728