Փետրվարի 19-ից 20-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը:
Ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք: Ընդգծվել է, որ նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու քաղաքական երկխոսութունը և հասնելու տարածաշրջանում համապարփակ ու կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցության, ինչպես նաև առևտրի զարգացման Հայաստանի տեսլականը, ինչը նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում և դրանից անդին:
ՀՀ ԱԳՆ