Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարելի է ժամերով ոստիկաններին կանգնեցնել փողոցում՝ ձյան ու ցրտի պայմաններում ու չլուծել նրանց տարրական կարիքների հարցը. Զարուհի Հովհաննիսյան

Փետրվար 21,2025 15:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի անընդունելի վիճակի մասին եմ ուզում գրել, որը վերաբերում է ոստիկանների աշխատանքային նվաստացուցիչ պայմաններին:

Ուրեմն, շաբաթվա ընթացքում առնվազն երկու անգամ Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում հավաք, որին մասնակցում է նաև վարչապետը: Այդ ընթացքում ամբողջ փողոցը պարալիզացվում է, շենքի դիմաց կայանված մեքենաները էվակուատորով հեռացվում են, հարյուրավոր ոստիկաններ կանգնում են փողոցի երկայնքով, ինչպես նաև՝ բակերում, սնայպերները կազմ ու պատրաստ են…

Լավ էդ ամենը մի կողմ, բայց կարելի՞ է ոստիկանների զուգարանի հարցը լուծել, թե չէ, էս ինչ անմարդկայնություն է: Ամեն անգամ ես անցնելով էդ ոստիկանների կողքով լսում եմ, որ այս կամ այն խանութի դուռը թակում ու հարցնում են. «Տղերքից մեկը կարիք ունի, կարո՞ղ է ձեր զուգարանից օգտվել»:

Լավ, ինչպե՞ս կարելի է ժամերով ոստիկաններին կանգնեցնել փողոցում՝ ձյան ու ցրտի պայմաններում ու չլուծել նրանց տարրական կարիքների հարցը: Դա էլ հոմ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ՞, մի քիչ կարելի՞ է մարդկայնություն ունենալ, հը՞…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728