Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկասառույցի պատճառով քաղաքապետարանի աղբատար բեռնատարը բախվել է կայանված 6 մեքենայի. կա վիրավոր. Shamshyan.com

Փետրվար 21,2025 14:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 20-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում Է. Իսաբեկյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց երևանի բնակիչ 70-ամյա Ռոբերտ Կ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված սանմաքրման «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով ընդհարվել է կայանված վիճակում գտնվող «Volkswagen», «Opel», «Chevrolet», «Hyundai», «Honda» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով Երևանի բնակիչ 54-ամյա Հասմիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավելի ուշ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728