«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Վարդանիկին բերման ենթարկելու էժանագին շոուն զավեշտի նոր մակարդակ է։ Մարդ, որը տարիներ շարունակ Գյումրին վերածել է բեսպրեդելի օջախի, ձերբակալվեց ոչ թե սպանությունների, թալանի, գողության կամ քաղաքի ավերման համար, այլ… ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եվ ի՞նչ եղավ հետո՝ նույն թատրոնի տրամաբանությամբ ազատ արձակվեց։
Այսպես կոչված «ոստիկանության գործողությունը» սովորական բեմականացում էր, որը ոչ թե հանցավորության դեմ պայքարի, այլ իշխանության հերթական ձախողման կոպիտ քողարկման նպատակ ուներ։ Գյումրեցուն փորձեցին համոզել, թե իբր քաղաքում օրինականության համար պայքար է տարվում, բայց իրականում սա ընդամենը քաղաքական ֆարս էր՝ պատրաստված իշխանական խոհանոցում։
-Եթե սեփական թեկնածու նույնիսկ չունես,
Կարդացեք նաև
-Եթե քաղաքի զարգացման ծրագիր չունես,
-Եթե պաշտոնավարումդ ձախողել ես,
Եթե վարկանիշ կատեգորիկ չունես,
Ի՞նչ ես անում՝ գտնում ես Վարդանիկին, խնդրում, որ առաջադրվի քաղաքապետի թեկնածու, հետո բեմադրում «մեծ» ձերբակալությունը, արագ բաց թողնում, և արդյունքում ստանում «ընդդիմադիր», որի պիտանելիությունը հենց այդքանով էլ ավարտվում է։
Այ հիմա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Դուք հենց Վարդանիկի նման «ընդդիմադիր» էլ արժանի եք։
Բայց սպասեք… ամեն ինչ դեռ առջևում է։