Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի համար Եվրամիության ռազմական օգնության նոր փաթեթը, հայտնում է «Ազատություն»-ը: Ավելի վաղ ԵՄ արտաքին կապերի ծառայությունն առաջարկել էր լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային մոտ 6 միլիարդ եվրոյի չափով:
Հունգարիայի կառավարության խոսնակ Զոլտան Կովաչի թվիթերյան գրառումից տեղեկանում ենք. Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Վաշինգտոնում հայտարարել է, որ Հունգարիան հավանություն չի տալիս օգնությանը, որը, ըստ նրա, «ուղղված է բանակցություններում Կիևի դիրքերի ամրապնդմանը, քան խաղաղության հասնելուն»:
«Մենք չենք աջակցի եվրոպացի հարկատուների փողերը պատերազմի երկարացման վրա ծախսելուն»,- ասել է նախարարը։
Ավելին, ըստ Սիյարտոյի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «գլոբալ քաղաքականությունը տեղափոխեց դեպի խաղաղություն»:
Կարդացեք նաև
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ իր երկիրը փետրվարի 24-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում արգելափակելու է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։