Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց սա էր կանգնած դիդակտիկ քարտեզ ստեղծելու գաղափարի հետևում. առաջին անգամ «Հայաստանը Բրայլով» նախագիծ

Փետրվար 21,2025 13:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների`աշխարհում մոտ 2.2 միլիարդ մարդ ունի տեսողության որևէ խանգարում։

«Լյումինանս» թիմը ստեղծվել է 2024 թվականին երևանյան երեք բուհերի ուսանողների` ապագա ֆիզիկոս Սուրենի, բժիշկ Էլինայի և նկարիչ-դիզայներ Մարիաննայի կողմից ոչ ֆորմալ կրթական ռեսուրսներ ներմուծելու համար: Երիտասարդների հետ հանդիպման սկզբում արձանագրեցինք, որ նրանց միավորել է թիվ 14 տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում իրականացվող կամավորական աշխատանքը, և այդ պահից սկսած՝ նրանք քայլում են կողք կողքի։

«Կամավորական աշխատանքի ընթացքում մենք արտասահմանից ժամանած կամավորների հետ միասին աշխատել ենք դասասենյակների վերանորոգման վրա՝ հարմարեցնելով միջավայրը հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Հյուրընկալող կազմակերպությունն ընտրեց մեզ՝ ղեկավարելու ճամբարը, կազմելու ժամանակացույցը, համակարգելու միջոցառումները և վարելու կացարանի տնտեսությունը։ Այս հնարավորության շնորհիվ մենք հասկացանք, որ կարող ենք փոքր, բայց դրական ու իմաստալից փոփոխություններ կատարել մեր հայրենիքի համար»,- պատմեց Սուրենը:

Դպրոցում օգտագործում էին ուսուցիչներից մեկի պատրաստած քարտեզը` աշխարհագրության համար, որի վրա փակցված էին Բրայլյան գրով տպված ցուցանակներ:

«Դպրոցում էքսկուրսիայի ժամանակ ուսուցիչներից մեկն պատմեց, որ դպրոցը չունի աշխարհագրության դասավանդման համար անհրաժեշտ քարտեզներ։ Հիմա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում հատուկ կարիքներ ունեցող անձանց համար գործիքները շատ քիչ են: Սա մեզ ստիպեց մտածել՝ ի՞նչ կլինի, եթե փորձենք կրթել արվեստի միջոցով, չէ որ մեր թիմի գլխավոր նպատակներից մեկը միջազգային փորձը Հայաստան բերելը և կիրառելն է»,- հայտնեց Էլինան: Ըստ էության, հենց սա էր կանգնած դիդակտիկ քարտեզ ստեղծելու գաղափարի հետևում:

Քարտեզի վրա առանձնացված են Հայաստանի մարզերը, իսկ վրան փակցված են հիմնական աշխարհագրական օբյեկտները: Քարտեզը շարժական է, ինչն էլ հեշտացնում է դպրոցով տեղաշարժման ընթացքը:

«Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) ֆինանսավորմամբ։ Չնայած նրան, որ երեքս էլ տարբեր մասնագիտություններ ունենք, բայց խոսում ենք նույն՝ գործողությունների լեզվով: Շատ կարևոր է փոքր, բայց իմաստալից քայլերով փորձել փոխել մեր շրջապատը: Մանրուքները մեծ փոփոխությունների են բերում», -հավելեց Մարիաննան:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728