Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Հասան-Ջալալյան. Փաշինյանը ցանկանում է նոր սահմանադրությամբ դե յուրե ամրագրել Արցախի կորուստը

Փետրվար 21,2025 13:42

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈւՄ Է ՀՀ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՄԲ ԴԵ ՅՈւՐԵ ԱՄՐԱԳՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈւՍՏԸ

2025թ. փետրվարի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում Արցախի Հանրապետությունը ցեղասպան Թուրքիայի կովկասյան կցորդ, խամաճիկային կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ նրա, «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս:»:

Անհրաժեշտ է նշել, որ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2024թ. հունվարի 18-ին այցելելով ՀՀ Արդարադատության նախարարություն՝ նա, մասնավորաբար, հայտարարել էր. «մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:»:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանից առաջ՝ դեռևս 2021 թվականին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն էր հայտարարել Հայաստանին նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2021թ. սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը», «Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն»։

Որո՞նք են ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անհանգստացնում են նավթային դիկտատոր Իլհամին:

ՀՀ Սահմանադրության նախաբանում, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները,…» և այլն:

Այսինքն ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին:

Իսկ ի՞նչ է արձանագրված Հայաստանի անկախության հռչակագրում: ՀՀ անկախության հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, …ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:»:

Ահա այս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ և ցեղասպան Իլհամին և նրա քաղաքական հոգահայր՝ օկուպանտ և ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Արդյո՞ք նոր Սահմանադրություն ունենալու մասին Նիկոլ Փաշինյանի 2024թ. հունվարի 18-ի և 2025թ. փետրվարի 19-ի հայտարարությունները նշանակում են, որ նա ցանկանում է ՀՀ մայր փաստաթղթից հանել Թուրքիայի և այսպես կոչված Ադրբեջանի համար խնդրահարույց դրույթները՝ այդպիսով կատարելով Իլհամի հերթական պահանջը: Մասամբ՝ այո, քանի որ 2023թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է:

Սակայն հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ:

Այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված ՀՀ անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության:

Ասում են պատմությունից պետք է դասեր քաղել: Եթե պատմությունից դասեր չեք քաղում պատմությունը պատժում է: Մենք լեփ-լեցուն փաստեր, ապացույցներ ունենք չհավատալու ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման՝ այսպես կոչված Ադրբեջանի խաղաղասիրական բնույթի հայտարարություններին:

Հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից հորջորջվում են ադրբեջանցիներ անունով, համատեղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ:

Ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու համար:

Այսպես,

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում, մասնավորաբար, արձանագրել է, որ «ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար:»:

Իսկ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած եզրափակիչ դիտարկումներում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը՝

  • «Ադրբեջանում առկա է ռասայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:»:
  • «…դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:»:

Եթե այս անհերքելի, ըստ որում առավելագույն չափով անկողմնակալ, փաստերի ճնշման ներքո որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ հնարավոր է և պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա նման մարդկանց տվյալ վարքագծին կարելի է տալ առնվազն երկու պատճառաբանություն՝

  • կամ այդ մարդիկ հասկանալու, ընկալելու հետ կապված խնդիր ունեն, որտեղ քաղաքագետները ոչինչ չեն կարող անել, նման դեպքերն այլ մասնագետների ուսումնասիրման տիրույթում են,
  • կամ այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ցեղասպան Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի հետ, պարզապես անձնապես իրենք և իրենց նեղ խումբը, ըստ երևույթին, ունենալով որոշակի շահագրգռություն թուրքադրբեջանական տանդեմից, պնդում են, որ բոլոր դեպքերում պետք է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետևյալը. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված կեղծ, խամաճիկային կազմավորման՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիվ օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ, քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728