Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի Սենատում ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ

Փետրվար 21,2025 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Իտալիայի Սենատում անցկացված ԵՄ քաղաքականությունների հանձնաժողովի` Հայաստանին նվիրված լսումներին:

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով, հանգամանալից ներկայացրել հայաստանյան դիրքորոշումը տարբեր արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատասխանել իտալացի խորհրդարանականներին հետաքրքրող հարցերին:

Քննարկվող թեմաների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման օրակարգը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձության խնդիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728