«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կոալիցիոն զույգը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ձախողեց տրանսպորտային բարեփոխումը, հիմա էլ՝ քաղաքի ձնամաքրումը: Ձնամաքրման կարևոր պահը բաց թողնվեց և հետո արդեն անանցանելի երթևեկության պայմաններում հնարավոր չէր աշխատեցնել տեխնիկան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանն՝ անդրադառնալով տեղացած ձյան հետեւանքով երեկ Երեւանում ստեղծված կաթվածահար վիճակին:
«Ավինյանը հորդորում էր նախկին իշխանություններին բահերով միանալ ձնամաքրման աշխատանքներին, բայց փաստորեն որպես քաղաքապետ, ինքն իր հորդորը չկատարեց: Խաչմերուկներում մարդիկ հրում էին անանցանելի վիճակում հայտնված ավտոբուսներին, որոնք բացարձակ պատրաստված չէին նման իրավիճակի համար»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Կարդացեք նաև
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան տեսանյութ հրապարակվեց, որում Տիգրան Ավինյանն ասում է, որ ձյուն մաքրող տեխնիկան աշխատում է քաղաքում, ինքն էլ փողոցում վերահսկում է. այս դիտարկմանը Դավիթ Խաժակյանը հակադարձեց. «18:30-ին ես Շենգավիթ վարչական շրջանից ուղևորվեցի դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան և տեղ հասա 22:00-ին մոտ: Դրանից հետո սկսված աշխատանքները հենց ցույց են տալիս, որ քաղաքը մինչ այդ պարզապես անանցանելի էր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ