Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնագնդիով հարվածելու համար անչափահաս երեխային դանակահարած 49-ամյա հարևանը ձերբակալվել է

Փետրվար 21,2025 11:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ ժամը 23։07-ին սահմաններում Մարաշից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց 16 տարեկան անչափահաս երեխա են դանակահարված տեղափոխել։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ առատ ձյան ժամամակ բակում ձնագնդի են խաղացել ու անչափահասներից մեկը՝ Ս. Ն․-ն, պատահաբար ձնագնդիկով հարվածել է Հ. Ս․-ին։ Արդյունքբւմ սկսվել է վեճ և Հ. Ս․-ն դանակով հարվածել է Ս. Ա․-ին։

Համայնքային ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած անձին. հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Փետրվարի 20-ի ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի։

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին», – նշվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728