Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակագիր Բակուր Կարապետյանին դատի են տվել ֆեյսբուքյան գրառման համար

Փետրվար 21,2025 13:30

2024 թվականի մարտի 20-ին էլեկտրոնային եղանակով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին է դիմել Անգին Ղուկասյանը: Հայցը արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ Բակուր Կարապետյանի դեմ է՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման մասին:

Կարապետյանը «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն էր, բանասիրական գիտությունների պատվավոր դոկտոր, որը շնորհել է ԱՄՆ Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիան:

Հայցադիմումը նախ դատավոր Վահագն Թորոսյանի վարույթում ընդունվեց, ապա դատավոր Է.Ամալյանի վարույթ:

2024թ. օգոստոսի 6-ին հայցվոր Ղուկասյանը հայցի առարկան փոխելու վերաբերյալ միջնորդություն է անում, որը դատարանը դեկտեմբերի 12-ին բավարարում է, արձանագրելով, որ քանի դեռ ապացուցման պարտականությունը չի բաշխվել, մերժելու հիմքեր չկան: Հայցվորը ապա դիմում է դատարան՝ պետական տուրքի տարաժամկետման միջնորդությամբ՝ նշելով, որ գտնվում է ծանր ֆինանսական պայմաններում, աշխատավարձը կազմում է 100.000 ՀՀ դրամ, որի 30%-ն ուղղվում է մինչ օրս գոյացած պարտքերի մարմանը, քանի որ ունի գումարի բռնագանձման բազմաթիվ կատարողական վարույթներ: Դատարանի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվում է, իսկ հայցադիմումը` վերադարձվում այն պատճառաբանությամբ, որ. «(…) Տվյալ դեպքում հայցվոր Անգին Ղուկասյանի կողմից չեն ներկայացվել վերջինիս գույքային դրությունը արտացոլող, անհրաժեշտ եւ բավարար ապացույցներ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար: Մասնավորապես, միջնորդությանը կից ներկայացված չէ որեւէ ապացույց, որով կհիմնավորվեր՝ հայցվորի ֆինանսական ծանր վիճակը կամ հայց հարուցելու համար օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրք վճարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների անբավարարությունը (…) »: Ըստ հայցվորի, «պատասխանողի հրապարակած նյութում տեղ գտած արտահայտությունների բովանդակությունից երեւում է, որ դրանք իրենցից ներկայացնում են կոնկրետ, հստակ տեղեկություններ հայցվորի անձի վերաբերյալ, այսինքն, պատասխանողը հայցվորին ներկայացնում է գործարար, կոռումպացված անձ, խարդախ, խաբեբա, գումարներ հավաքող»:

Նրան վիրավորանքի եւ զրպարտության մասին հայտնի է դարձել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից. «Այն հասանելի է եղել նաեւ երրորդ անձանց, այնպիսի լսարանի առաջ, որտեղ առկա են անսահմանափակ թվով երրորդ անձինք»:

Ա. Ղուկասյանը պահանջում է, որպեսզի Բ. Կարապետյանը իրենից հրապարակային ներողություն խնդրի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում:

Դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728