Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, որը նույնպես Ռուսաստանի պարտությունը տենչացողներից եւ կանխատեսողներից էր: Ի դեպ, այս մարդիկ նաեւ Թրամփի պարտությունն էին կանխատեսում եւ Հարիսի հաղթանակով ժամանակից շուտ ուրախանում:
– Ամեն դեպքում, Ուկրաինայի հաղթանակի հավանականությունն այլեւս զրո է, մինչդեռ Հայաստանի արեւմտամետները, Դուք՝ եւս, այլ բան էիք պնդում:
– Զրոյական չէ, քանի որ Ուկրաինայի պահանջն այլ է: Ուկրաինան հաղթել է, քանի որ դեռ կա: Կորցրել են տարածքներ, ահռելի տնտեսական վնասներ են կրել, անդառնալի մարդկային կորուստներ: Բոլորը խոսում են միայն ծերերի, երեխաների եւ հաշմանդամների մասին, սակայն ամենացավալին այն է, որ այդքան երիտասարդ տղամարդիկ զոհվեցին պատերազմում:
– Այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը:
Կարդացեք նաև
– Պատերազմը չհասավ իր նպատակին, բայց այն Ուկրաինան չէր սկսել: Ուկրաինան փրկեց իր պետականությունը: Թրամփի ասածն էլ այն է, որ քանի դեռ Ուկրաինան չի կոտրվել, դադարեցնենք պատերազմը, ի վերջո, Ռուսաստանի ուժը չպատեց՝ լիկվիդացնելու Ուկրաինան: Այսօր հումանիտար աղետ է սկսվել, ԱՄՆ-ն ցանկանում է կանխել այդ աղետը: Թրամփի գործողություններում հետեւյալ փոփոխությունն է եղել, ինչպես Հայաստան-Ադրբեջան կռվում է ԱՄՆ-ն միջնորդ կողմ, այնպես էլ հիմա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում: Այսինքն՝ Ամերիկան դաշնակցից վերածվեց միջնորդի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: