Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի համոզմամբ՝ ճիշտ կլինի, որ որևէ մեկը չանդրադառնա Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մասին երեկվա հայտարարությանը, քանի որ ակնհայտ է՝ այդ անձը կրկնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջը։
«Ես նրա ելույթը չեմ լսել, պարզապես իր ասածները կարդացել եմ, և նրա ասածներից հետևում է, որ Հայաստանը հիմա պետություն էլ չէ, մենք պետականակերտ ազգ էլ չենք, այլ ընդամենը ինչ-որ հանրույթ, որը միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո պետություն կունենա»,- ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Պողոսյանի խոսքով՝ նման հայտարարություններ կարող է անել միայն թուրքը կամ ադրբեջանցին։
«Պարզապես պետք է այդ մարդուն հեռացնել. ոչ թե Սահմանադրությունը պետք է փոխել, այլ իրեն պետք է փոխել։ Ցավոք սրտի, դա մեզ այսքան տարիներ չի հաջողվել, բայց դա, միևնույն է, պետք է անել, որովհետև կա՛մ պետությունն է, կա՛մ՝ Նիկոլ Փաշինյանը. այլընտրանք չկա»,- ամփոփեց սահմանադրագետը։