Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Մինոսյանը հետ է վերցրել քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումները

Փետրվար 21,2025 00:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աբխազիայի հայ համայնքը նոր հայտարարություն է արել: Հանուն ազգամիջյան միասնության ամրապնդման համայնքի ղեկավար Ալիկ Մինոսյանը հետ է վերցրել քաղաքացիներ Էնվեր Բգանբայի և Յուրի Վանաբայի վերաբերյալ ավելի վաղ ներկայացված դիմումները:

Վերջիններս կտրուկ արտահայտություններ են թույլ տվել հայերի հասցեին, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ։

Մինասյանը հայտնել է, որ կողմերի հաշտություն է արձանագրվել Էնվեր Բգանբայի (նախագահի պաշտոնակատարի եղբորորդու) և հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչ Խաչիկ Մինասյանի հանդիպումից հետո:

«Հետագայում անհրաժեշտ եմ համարում գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ուղղված Աբխազիայի Հանրապետության ժողովուրդների ազգամիջյան միասնության ամրապնդմանը», – ասվում է Մինոսյանի հայտարարության մեջ՝ ուղղված նախագահի պաշտոնակատար Բգանբային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728