Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գալջյան. «Արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր»

Փետրվար 20,2025 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը գրում է.

«Հայկ Մարությանը քիչ առաջ ի վերջո հայտնվեց և հայտարարեց, որ «Ավտոբուսները կանգնած են փողոցների չմաքրված լինելու և ձմեռային անվադողեր չունենալու պատճառով։ Բոյկոտը շարունակվում է»։

Ի՞նչ եք կարծում, արդյոք կարելի է պարոն Մարությանին անվանել սովորական պոպուլիստ, եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ավտոբուսները նույնպես չեն ունեցել ձմեռային անվադողեր։

Իսկ իրականությունն այն է, որ չեն ունեցել, քանի որ ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն ձեռքբերվում։ Դրանց համար նախատեսված են համասեզոնային անվադողեր, ինչի մասին պարոն Մարությանը կա՛մ գիտի, սակայն պոպուլիզմով զբաղվելը և իշխանությանը քննադատելու հաշվին սեփական՝ զրոյին ձգտող վարկանիշը բարձրացնելու փորձերն ավելի կարևոր են, կա՛մ չգիտի, ինչը թերևս ավելի վատ է, քանի որ շուրջ 3 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած և տրանսպորտի ոլորտում իրեն փորձագետ համարող անձը չի տիրապետում տարրական մանրամասների։

Ստորև Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում անվադողերի ձեռքբերման մրցույթի հրավերից համապատասխան հատվածը, որից պարզ է դառնում, որ 7.7 մետրանոց Higer (Հայգեր) ավտոբուսների համար ձեռք են բերվել համասեզոնային անվադողեր (մրցույթի ծածկագիրը՝ ԵՔԵԱ-ԲՄԱՊՁԲ-20/2, ամբողջական փաթեթին հնարավոր է ծանոթանալ  կայքից)։

Իսկ անվադողերի մասով` փոխարինված են հոկտեմբեր-նոյեմբեր Ման 87 միավոր, Ժոնգ Տոնգ 391 միավոր, փոխարինված դեկտեմբերին, Հայգեր 103 միավոր, բոլորը համասեզոնային, իսկ փոքր դաս 100 միավոր ձմեռային, Հայգերի, ԺԹ-ի, փոքր դասի անվադողերը թույլատրվում է շահագործել  մինչև 75,000 կմ, Մանինը մինչև 120,000կմ։ Ներկա պահին փոքր դասի և Հայգերի  անվադողերը շահագործված են մինչև 15,000 կմ, իսկ Ման ԺԹ’ մինչև 25,000:

Վաղը Հայկ Մարությանի կառավարման ժամանակաշրջանի մասին ևս մեկ հետաքրքիր փաստ կներկայացնեմ դատողությունները թողնելով հանրությանը:

Ինչ վերաբերում է ձնամաքրման աշխատանքներին, Երևանի քաղաքապետարանի բոլոր պատկան ստորաբաժանումներն առավոտվանից և մինչ այժմ շարունակում են աշխատանքները մայրաքաղաքի փողոցների և բակերի անցանելիությունն ապահովելու ուղղությամբ։

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728