Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Վարդան Ղուկասյանի թիկնապահը հիվանդանոցից դուրս է գրվել

Փետրվար 20,2025 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները Գյումրու նախին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահ Տիգրան Սիմոնյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել, սակայն ժամեր անց նրանց ազատ են արձակել։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը լրագրողներին ասել էր, որ նրանց ապօրինի են ձերբակալել, չկա քրեական վարույթ, Վարդան Ղուկասյանի մոտ որևէ զենք չի եղել և որ դա շոու է ընտրություններից առաջ։

Փաստաբանը նաև պատմել էր, որ Վարդան Ղուկասյանին ու նրա թիկնապահին ձերբակալել են անպատվաբեր ձևով, մարմնական վնասվածքներ հասցնելով, վնասել էին նաև նախկին քաղաքապետի մեքենան։

Ոստիկանության մարզային վարչությունից դուրս գալուն պես՝ Վարդան Ղուկասյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասել էր.«Հերթական լկտիություն ասեմ, թե ասեմ մարդու իրավունքների ոտնահարում, ես երկար տարիներ Ազգային ժողովում պատգամավոր եմ եղել, քաղաքապետ, բոլոր նախագահների ժամանակ եղել եմ, բայց էս ձևի վիճակ, ինչ-որ սրանք արեցին այսօր՝ ավտոմատներով, մարդուն գետին պառկեցնելով, քարշ տալով շան պես, էս ձևի․․․64-65 տարեկան մարդ ենք, բայց սրանք վարքագիծը, մասկեքը փակած՝ թուրքի շպիոն են բռնում, թուրք են բռնում, թե սրանով ինչ են ուզում ասեն։

Յանի զենք են ման գալիս վրեքս։ Ասում են՝ զենքդ ուրա, զենքդ ուրա, ասի զենքը ձեր վրեն է, մենք ինչի պիտի զենք վերցնենք, ում համար պիտի զենք վերցնենք, մի խոսքով Տիգրան ոտքն էին վնասել, մի խոսքով էսպիսի խուլիգանական ձևով բերել-հասցրել էին էստեղ»։

Ինչևէ, Վարդան Ղուկասյանի ազատ արձակվելուն պես լրագրողները նկատեցին նրա դեմքի քերծվածքները։ Մեր ձեռքի տակ հայտնվեցին թիկնապահի լուսանկարները՝ ոտքի, գլխի վնասվածքներով։ Նրան տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Տիգրան Սիմոնյանը ստացել է աջ դաստակի 4-րդ և 5-րդ մատների շրջանի քերծվածք, աջ ծնկահոդի առաջնային մակերեսի քերծվածք, աջ ճակատային շրջանի քերծվածք, ձախ  ճաճանչ-դաստակային հոդի շրջանի հետստրանգուլյացիոն գծային արյունազեղումներ։

Նա հետազոտվել է և դուրս է գրվել հիվանդանոցից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728